Դադիվանքը (Խութավանք) հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ Գտնվում է Արցախի Շահումյանի շրջանում` Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, անտառապատ լեռան լանջին։ jԱվերվել է արաբական և սելջուկյան արշավանքների ընթացքում։ Համալիրի ներկայիս պահպանված կառույցները պատկանում են XII-XIIIդդ.։ Կաթողիկեն կառուցել է Վախթանգի կինը` Արզուխաթունը, 1214թ.-ին։ Արևմուտքից երկհարկանի զանգակատունն է, սյունասրահը։ Համալիրի հյուսիսային մասում են մեծությամբ աչքի ընկնող միանավ եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը: Հարավ-արևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին հարկում` հնձանն ու մառանը։ Համալիրի կազմում կան նաև մատուռներ, միաբանական խցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն, և խաչքարեր։ 12-րդ դարում Մխիթար Գոշը այստեղ է բնակվել և աշխատել է իր «Դատաստանագրքի» վրա։


Комментариев нет:
Отправить комментарий